14-րդ անգամ բացվեց «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն (ֆոտոշարք, տեսանյութ)
10.07.2017 | 09:20
Մեր մայրաքաղաքն իր ավանդական տոնական հանդերձանքի մեջ է. 14-րդ անգամ մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:
Ծիրանօրհնեքի արարողությունը Ս. Աննա եկեղեցում էր՝ տեղացի և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ:
«Մոսկվա» կինոթատրոնի առջև հանդիսավորությամբ բացվեցին հայ անվանի կինոգործիչներ Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի, Յուրի Երզնկյանի աստղերը: Ինչպես պաշտոնական բացման, այնպես էլ Կարմիր գորգի արարողության ընթազցքում «Ոսկե ծիրանի» ռիթմերը ազգային էին՝ ջազային մեկնաբանությամբ: Բացման արարողակարգը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել: Նախ բոլորին ողջունեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ապա ցուցադրվեց տեսաֆիլմ՝ ի հիշատակ Ռուբեն Գևորգյանցի:
Հաճելի անակնկալներ էր պատրաստել հանդիսության մասնակիցների համար ջազմեն Վահագն Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ գրել է ,,Ոսկե ծիրանի,, համար օրհներգ և որ իր ղեկավարած ջազ բենդը, որն արդեն մի քանի անգամ ձայնավորել է հայկական համր ֆիլմերը՝ «Ոսկե ծիրանի» առաջարկությամբ և ներկայացրել դրանք կինոփառատոնի բացման արարողությունների ժամանակ, այսուհետ ունենալու է անուն՝ «Ոսկե ծիրան ավանգարդ ֆոկլ բենդ»: Այս տարի նրանց նվագակցությամբ ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը: Փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել.ՄՏՍ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը, թեև դժվարությամբ, այնուամենայնիվ խոստավավ ,,Ոսկե ծիրանի,, կողքին լինել նաև առաջիկա տարիներին:
Կինոփառատոնն ամեն տարվա նման հյուրընկալել է համաշխարհային մեծության դեմքերի, որոնք իրենց համար բացահայտելու են ոչ միայն մեր գլխավոր կինոիրադարձությունը՝ «Ոսկե ծիրանը», այլև Հայաստանն ու հայ ժողովրդին: Մանրամասները «Իրատեսի» առաջիկա համարում:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...